ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Գիտնականներ. աշխատամոլությունը խանգարում է. news.am
Այսպիսի եզրահանգման են եկել նորվեգացի գիտնականները՝ պարզելով, որ մինչեւ ուշ աշխատավայրում նստելու սիրահարների նյարդերը նորմալ չեն, նրանց տագնապալի մտքեր են հետապնդում, բացի այդ, նրանք հաճախ լվանում են ձեռքերը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLоS ONE ամսագրում:
Հետազոտությանը 16-75 տարեկան 16.426 աշխատող է մասնակցել (մեծ մասը՝ համալսարան ավարտած ամուսնացած կանայք): Նախ գիտնականները կամավորներին թերթիկներ են բաժանել՝ 7 պնդումներով.
«Դուք մտածում եք այն մասին, թե ինչպես կարող եք աշխատանքի համար ավելի շատ ժամանակ ծախսել»:
«Դուք աշխատավայրում ավելի շատ ժամանակ եք ծախսում, քան մյուսները»:
«Դուք աշխատում եք, որպեսզի ազատվեք դեպրեսիայից, տագնապից, մեղքի կամ անօգնականության զգացողությունից»:
«Մյուսներն ասում են, որ հարկավոր է ավելի քիչ աշխատել, բայց դուք չեք լսում»:
«Երբ ձեզ արգելում են աշխատել, դուք սթրես եք ապրում»:
«Աշխատանքի պատճառով ձեր հոբբի համար ժամանակ չունեք»:
«Դուք այնքան շատ եք աշխատում, որ դա բացասաբար է ազդում ձեր առողջության վրա»:
Դրանից հետո հետազոտողները կամավորներին խնդրել են նշել, թե այս կամ այն միտքը որքանով է արդիական նրանց համար: Այն կանանց եւ տղամարդկանց, ովքեր «հաճախ» կամ «միշտ» են պատասխանել առնվազն 4 պնդման, գիտնականներն աշխատամոլների շարքին են դասել:
Ընդհանուր առմամբ, հետազոտության մասնակիցներից 1287-ը կամ 7.8%-ն են «աշխատանքից կախվածություն» ունեցել, ընդ որում՝ 114-ը «հաճախ» կամ «միշտ» են պատասխանել բոլոր 7 պնդմանը:
Չորս այլ ուսումնասիրության արդյունքում գիտնականները պարզել են. աշխատամոլների 32.7%-ի մոտ (421 մարդ) ուշադրության պակաս եւ գերակտիվություն է նկատվել, 25.6%-ը (329 մարդ) օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում է ունեցել. նեւրոզ, որի դեպքում հիվանդի մոտ կպչուն կամ վախեցնող մտքեր են առաջանում:
Աշխատամոլ-կամավորները նաեւ խոստովանել են. իրենց համար կարեւոր է, որպեսզի սեղանին բոլոր իրերը որոշակի տեսքով դասավորված լինեն, մշտապես ստուգում են, արդյո՞ք դռներն ու պատուհանները փակ են, կարող են անվերջ լվանալ ձեռքերը, անգամ մաքուր հագուստը, չեն կարողանում քնել, եթե չեն ավարտել հանձնարարությունը, որի հարցում առանձնապես շտապելու կարիք չունեն:
Նրանց շրջանում, ովքեր մինչեւ ուշ աշխատավայրում չեն մնում եւ ամբողջ ազատ ժամանակը չեն նվիրում անվերջանալի նախագծերին, դեպրեսիա հայտնաբերվել է 2.6% դեպքերում, իսկ տագնապի խանգարում՝ 11.9% դեպքերում:
26.10.2016 Կարդացեք նաև
18.09.2020
17.05.2019
06.03.2019
18.10.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ